Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնում փորձագետ ներգրավելու համար

04/08/2022

 Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնում փորձագետ ներգրավելու համար

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ծրագրի նպատակն է անհրաժեշտ ժամկետում ապահովել Պրոբացիայի ծառայության՝ տնտեսական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, դրանց արդյունավետ և նպատակային բաշխման,  գրասենյակային տեխնիկայի և տեխնիկական այլ միջոցների անխափան և արդյունավետ շահագործման աշխատանքների իրականացումը, Պրոբացիայի ծառայության կողմից զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման և դրանց սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությանն ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված կառավարման գործընթացների, նյութական արժեքների գույքագրումը՝ դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունների իրականացումը:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև  մեկ (1) տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • Պրոբացիայի ծառայության կողմից զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման և դրանց սպասարկման աշխատանքների  իրականացում,
  • Պրոբացիայի ծառայությանն ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված կառավարման գործընթացների, նյութական արժեքների գույքագրում՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնություններ իրականացում,
  • Բաժնի գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքների ապահովում.
  • Պրոբացիայի ծառայության տնտեսական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացման ապահովում.
  • նյութատեխնիկական ապահովման և սպասարկման ոլորտին առնչվող վիճակագրական հաշվետվությունների կազմում:

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առևտրային գործունեության բնագավառի մասնագետների՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների իմացություն,
  • համապատասխան բնագավառի աշխատանքային փորձ,
  • տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր) և ռուսերեն լեզվին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2022 թ. օգոստոսի 9-ը ներառյալ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

     ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27

  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

  Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: