Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչությունում փորձագետ ներգրավելու համար

16/09/2022

Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչությունում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հիման վրա Արդարադատության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի թիվ 5-Ա հրամանով հաստատված Արդարադատության նախարարության 2022 թվականի աշխատանքային ծրագիրի 2-րդ կետից բխող աշխատանքների արդյունավետ իրականացմամբ՝ մասնավորապես. ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների, ինպես նաև ՀՀ-ում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների պատժի մնացած մասը կրելու նպատակով դիմումների, միջնորդությունների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում և սահմանված կարգով ընթացքի ապահովում, ինչպես նաև դատապարտյալի  փոխանցման արդյունքում օտարերկրյա պետության դատարանի կայացրած դատավճռի  ճանաչման և կատարման միջնորդության կազմում և ՀՀ իրավասու դատարաններում նշված միջնորդությունների պաշտպանություն:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 6 (վեց) ամիս:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • Օտարկերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության համակարգման համար անհրաժեշտ հաղորդակցության հաստատման աշխատանքներ,
  • Օտարերկրյա պետություններում դատապարտված ՀՀ քաղաքացիների պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման ապահովում,
  • ՀՀ դատարաններում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչության ապահովման արդյունավետության բարձրացում,
  • ՀՀ միջազգային պայմանագրերի նոր նախագծերի մշակմանը և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության ընդլայնում,
  • Իրավական օգնության բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման ապահովման և համագործակցության ընդլայնում,
  • առկա բացերի և հակասությունների վերհանում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Իրավագիտություն կամ Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն
         կրթություն,
  • հայերեն լեզվին՝ պարտադիր և ռուսերեն կամ անգլերեն լեզվին ազատ տիրապետում,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության հմտություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2022 թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58: 
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  3. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: