Տեղեկատվություն՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի ավագ մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին

19/12/2022

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Սոնա Մհերի Հայրապետյանը: