Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

29/05/2019

  1. 1.    Քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գլխավոր քարտուղար  

    ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովում է Ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման  քաղաքականության մշակման իրականացումը.

    ապահովում է Ծառայությունում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ   իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

    նշանակում և ազատում է Ծառայության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ, նշանակում կարգապահական տույժեր և տրամադրում արձակուրդներ.

ապահովում  է Ծառայության կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև  քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը, հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը.

    ապահովում է քրեակատարողական համակարգի պահպանման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ սահմանված կարգով ծախսերի կատարումը.

    հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսական ապահովման և ընդհանուր աշխատանքներ իրկանացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների, ինչպես նաև դրանց աշխատողների լիազորությունների՝ սահմանված կարգով իրականացման նկատմամբ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն,  քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակարների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հարապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքերի, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Գնումների մասին», «Պետական տուրքի մասին», «Վարչարարության հիմունքների մասին և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Արդարադատության նախարարի 2018 թվականի N 348-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն:

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

- աշխատավարձի  չափը՝ 459.012 ՀՀ  դրամ

- աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 63:

 

  1. 2.    Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գլխավոր քարտուղար   

 

 ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովում է Ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման  քաղաքականության մշակման իրականացումը.

    ապահովում է Ծառայությունում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ   իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

    նշանակում և ազատում է Ծառայության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ, նշանակում կարգապահական տույժեր և տրամադրում արձակուրդներ.

    ապահովում է Ծառայության դրամական միջոցների ստացման և բաշխման բնականոն գործընթացը, այդ թվում՝ բյուջետային գործընթացի պլանավորման, Ծառայության բյուջետային ֆինանսավորման իրականացման, Ծառայության հաշվապահական հաշվառման,  Ծառայության ֆինանսահաշվապահական հաշվետվությունների վարման գործընթացը.

     ապահովում է Ծառայության նյութատեխնիկական կարիքների, ինչպես նաև   <<Գնումների մասին>> ՀՀ օրենքով վերապահված՝ պատասխանատու ստորաբաժանման լիազորությունների իրականացումը.

ապահովում է Ծառայության և հարկադիր կատարողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կատարողական վարույթներով համապատասխան դիմումների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ դատարաններ և այլ պետական մարմիններ, ըստ անհրաժեշտության ապահովում կատարողական վարույթներով ստացված վարչական բողոքների համապատասխան ընթացքը և իրավական այլ գործընթացների համակարգումը.

 

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն,  քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակարների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հարապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքերի, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Գնումների մասին», «Պետական տուրքի մասին», «Վարչարարության հիմունքների մասին և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Արդարադատության նախարարի 2018 թվականի N 346-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն.

 

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

- աշխատավարձի  չափը՝ 459.012 ՀՀ  դրամ

  - աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա:

 

 

 

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների կողմից զբաղեցնելը:

 

 

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի  աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության  հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-659/:

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի  աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության  հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* անձնագրի պատճենը,

* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).

* արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 03.06.2019թ.:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն