Մրցույթ լրագրողների համար

25/11/2014

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ՝ հետևյալ թեմաների իրավական լուսաբանման համար.

Ø Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրության բարեփոխումներ

Ø ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումներ /մասնավորապես՝ իրավաբանական անձանց, հարևանային իրավունքին, միջազգային մասնավոր իրավունքին և էլեկտրոնային գնումներին վերաբերող նորմեր /

Ø «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենսդրության բարեփոխումներ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. նոյեմբերի 25-ից մինչև 2014 թ. դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝

1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)

2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)

3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

· համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,

· իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները: 

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները՝ համաձայն հետևյալ ցուցանիշների.

1. Լուսաբանված տեղեկատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր,

2. Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր.

ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր,

բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր,

գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր,

3. Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր

ա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր,

բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. 2014թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 կամ ուղարկել nora.sargsyan@giz.de էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: