Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

08/10/2014

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակազմը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի արդյունքները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստին Հանձնաժողովի անշխատակազմին տրված հանձնարարականը՝ սույն հայտարարությանը կից հրապարակվում է Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի

դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության

կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն

իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմ