Բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների համար անցկացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցմանը վերաբերող դասընթաց

30/09/2015

 ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է  շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի ներդրմանն առնչվող հերթական դասընթացը, որին մասնակցել են բանկերի և վարկային կազմակերպությունների ավելի քան երեք տասնյակ իրավաբաններ: Դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (USAID FED) ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

 Իրավաբաններին ներկայացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համակարգը, իրավական կարգավորման և գույքի նկարագրության առանձնահատկություններն, ինչպես նաև անցումային փուլերն ու իրավակարգավորումները:

 Հիշեցնենք, որ ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրմանը նվիրված առաջին դասընթացին մասնակցել էին նոտարների ավելի քան 30 օգնականներ:

 Առաջիկայում ուսուցման գործընթաց է նախատեսվում իրականացնել նաև Հայաստանում գործող նոտարների, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետների համար: