Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բարոնուհի Էլիզաբեթ Սմիթին

27/10/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհանիիսյանն այսօր ընդունել է «Ջոն Սմիթի» անվան հիմնադրամի տնօրեն Բարոնուհի Էլիզաբեթ Սմիթի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Էլիզաբեթ Սմիթին Հայաստանում գտնվելու կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Արդարադատության նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան միջեւ եղած համագործակցությունը: Ա. Հովհաննիսյանն ընդգծել է Է. Սմիթի տարբեր ոլորտներում ունեցած ակտիվ գործունեությունը և գոհունակությամբ նշել նոր ծրագրի մեկնարկի մասին, որը լայն հնարավորություններ կընձեռի երիտասարդներին:

          Բարոնուհի Սմիթն էլ իր հերթին հույս է հայտնել, որ իր կողմից ղեկավարած հիմնադրամը կաջակցի հայաստանյան գալիք սերունդներին բարձրորակ կրթություն ստանալուն, քանի որ վերջիններս կարևորում են կրթական բարձր մակարդակը՝ պետության կայացման հենքում: Հիմնադրամը հավատացած է, որ հնարավորություն տալով երիտասարդներին կիսելու իրենց ունեցած գիտելիքներն ու փորձը նոր միջավայրում՝ վերջիններս հնարավարություն կունենան կիրառել իրենց կարողությունները ի շահ իրենց երկրների արդյունավետ կառավարման՝ թիրախավորված միջոցառումների ծրագրերի միջոցով:

          «Ջոն Սմիթի» անվան հիմնադրամի տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստակամ են համագործակցել Արդարադատության նախարարության հետ և իրենց կողմից իրականացվելիք ապագա ծրագրերում: