Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԱՊՀ/ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

06/03/2017

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին՝ Դմիտրի Գլադեյի գլխավորությամբ:

Նախարար Հովհաննիսյանը ողջունել է դիտորդներին և պատրաստակամություն հայտնել պատասխանելու ընտրական գործընթացի վերաբերյալ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:

Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ հետաքրքրությամբ են ծանոթացել ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին,  մասնավորապես՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ ընտրություններում առաջին անգամ տեխնիկական սարքավորումների կիրառման գործընթացին:

Արփինե Հովհաննիսյանը դիտորդներին տեղեկացրել է, որ տեխնիկական սարքերը պիլոտային ծրագրի շրջանակներում նախապես կիրառվել են Հայաստանի որոշ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում:

 Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում ևս ակտիվ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն