Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

23/06/2017

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

 Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

 Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին կլինի շարունակական:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն