Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

11/07/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 11-ին ընդունել է Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:

 Նախարարը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի սահմանադրական օրենքների մշակմանը և ընդգծել  նման  հանդիպումների օգտակարությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթներ՝ մասնավորապես անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի առանձնահատկություններին, օրենսգրքի նախագծում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրացմանը, դատական վիճակագրության վարմանը և այլ հարցերի: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն