Դեպի վեր

«Կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, դա կարժեզրկվի». Դավիթ Հարությունյան

14/12/2017

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խոսեց դատական իշխանության կառուցվածքի ու աշխատաոճի մասին։ Ըստ նրա`ոլորտի այս հարցերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:

«Երբևէ չես կարող վերցնել մի մոդել, որին պատրաստ չես, պետք է մոտենալ քայլ առ քայլ: 2005 թվականի մոդելը էապես առաջընթաց էր արձանագրում  1995 թվականի Սահմանադրության համար և տվեց իր պտուղները: Սակայն, ինչպես բոլոր մոդելները,  դրանք սկզբում դառնում են խթան, հետո կաշկանդող: Դրա համար, երբ փոխվեց Սահմանադրությունը, հատուկ ուշադրություն դարձվեց նոր մոդելներին, որոնց պատրաստ ենք»,-ասաց նա:

Խոսելով փաստերի հիման վրա մշակված գործիքների մասին, Արդարադատության նախարարն առաջնահերթ կարևորեց փորձագիտական գիտելիքները, ապա հանրային ընկալումը և նշեց, որ կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, ապա դա կարժեզրկվի: Հետազոտության երրորդ պտուղը նա համարեց հանրային  կարծիքն ամփոփելու մեթոդաբանությունը:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/11/28/Davit-H/2550987

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն