Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները, միանշանակ, արդյունք տալիս են. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

21/02/2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նշեց, որ հաճախ հնչում են գնահատականներ, թե արդյունքները չեն երևում:

«Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևան»,- ասաց նա և նշեց, որ համակարգային վեց հիմնական ծրագրեր են իրականացվել այս ոլորտում:

Tert.am-ի այն հարցին, թե նախարարը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մեկ ամսում չեն երևում, սակայն դեռևս նախորդ կառավարության ժամանակաշրջանից խոսվում է այդ մասին, հիմա կարող է արդյոք նախարարը նշել, թե որքանով է կոռուպցիան նվազել այդ աշխատանքների շնորհիվ և հատկապես դատական համակարգում է այն մտահոգող, Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց թվային որևէ կոնկրետ գնահատական տալուց:


Սկզբաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2018/02/20/Harutyunyan-corruption/2618837