ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվում են գրքերով

06/04/2018

ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական շուրջ 35 հաստատություններ իրենց պարտաստակամությունն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարաններին տրամադրելու գեղավեստական գրքեր: Մասնավորապես, «Գորիս» ՔԿՀ-ն Գորիսի համայնքապետարանից ստացել է 150 կտոր գրականություն, «Սևան» ՔԿՀ-ն Չարենցավան քաղաքի ավագ դպրոցից ստացել է 227 գիրք, «Վանաձոր» ՔԿՀ-ն Լոռու մարզի Վանաձորի քաղաքի «ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 180 գիրք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Երևանի թիվ 190 ավագ դպրոցից ստացել է 25, Երևանի թիվ 181 դպրոցից՝ 21 գիրք, իսկ Երևանի թիվ 128 դպրոցից՝ 21 գիրք, «Հրազդան» ՔԿՀ-ն Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցից ստացել է 35 գիրք, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ավագ դպրոցից՝ 100 գիրք, «Արթիկ» ՔԿՀ-ն «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 400 գիրք, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երևանի թիվ 195 դպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից և Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի կողմից ընդհանուր առմամբ ստացել է 198 գիրք: Այլ հաստատություններից գրքերի տեղափոխման գործընթացն ընթացիկ փուլում է:

ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանները համալրելու նպատակով  տրամադրել է շուրջ 300 գիրք:

ՀՀ սփյուռքի նախարարությունից ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրվել 40 գիրք՝ դրանց քրեակատարողական հիմնարկներին փոխանցելու նպատակով, ինչպես նաև ևս շուրջ 2000 գիրք տամադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՔԿՀ-ների գրադարանները գրքերով համալրելու գործընթացը շարունակական է: