Դեպի վեր

Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումը

05/11/2019

Այսօր տեղի է ունեցել ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ հանրային քննարկումը:

Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկումներում ակտիվ ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ տեղեկացնելով, որ ոլորտային ամփոփիչ քննարկումն առնչվում է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերին: Տիգրան Գրիգորյանն ամփոփելով խոսքը՝ հորդորել է մասնակիցներին Ռազմավարության նախագծի քննարկումների շրջանակում ի հայտ եկած առաջարկները նաև գրավոր ուղղել Արդարադատության նախարարություն:

Հաջորդիվ կայացել է Ռազմավարության նախագծի շուրջ մասնակիցների հարցուպատասխանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ոլորտային հանրային քննարկումների շարքը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն