Դեպի վեր

Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման. Արդարադատության նախարարություն

13/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց:

Վստահ ենք, նման հայտարարություններ տարածողները շատ լավ հասկանում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է, և Նախագծով գործարարների շահերը ամբողջությամբ պաշտպանված են։

Այդուհանդերձ, նման շահարկումներ թույլ չտալու նպատակով Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման օրենքով նախատեսված ընթացակարգերի արդյունքում։

Ճիշտ է, որ օրենքի նախագծի իմաստով անձին պատկանող գույքի ծավալը ներառում է նաև գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն (80 և ավելի տոկոսով) ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց, այնուամենայնիվ, եթե ձեռք բերողը, այդ թվում՝ ներդրողը, անձնական կամ հարազատական հարաբերությունների կամ այլ հանգամանքների ուժով չէին կարող ողջամտորեն իմանալ, որ գույքն ունեցել է ապօրինի ծագում և, եթե այդ ձեռք բերողը ունեցել է բավարար օրինական միջոցներ գույքի ձեռքբերման գործարքը կնքելու համար, ապա գույքի նկատմամբ նրա իրավունքները պաշտպանվելու են։

Նախարարությունը վերահաստատում է նաև իր կողմից բազմիցս հայտնած պատրաստակամությունը ցանկացած նախագծի մասով դրսևորել ներառական մոտեցում, անհրաժեշտության դեպքում նաև հանդիպում-քննարկումների ձևաչափով՝ նախապես գրավոր առաջարկներ ստանալու դեպքում։ Անշուշտ, նման գործելակերպը պետք է ավելի ընդունելի լինի բարեփոխումների արդյունավետ իրականացմամբ իրապես մտահոգ բոլոր անձանց համար։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն