Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է՝ մասնակցելու ԳՐԵԿՈ 96-րդ լիագումար նիստին

18/03/2024

Արդարադատության նախարարի տեղակալ, ԳՐԵԿՈ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում է՝ մասնակցելու Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի նիստին մասնակցող պատվիրակության կազմում են՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Կոռուպցիայի կախնարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ համակարգող Լիլյա Աֆրիկյանը, ԳՐԵԿՈ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը: