ՀՀ արդարադատության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

23/11/2012

Երեկ  կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական 15-րդ հեռուստամարաթոնը:   "Մեր գյուղը" խորագրի ներքո անցկացված դրամահավաքի արդյունքում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է  Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

         Կարևորելով այս երկու նախաձեռնությունները` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիմնադրամին ամբողջությամբ  փոխանցել  է իր մեկ ամսվա աշխատավարձը: