Դեպի վեր

Փորձել են թմրանյութ մտցնել «Նուբարաշեն» ՔԿՀ

09/01/2013

  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են  վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր: 

  Նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ  «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

  Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն: Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն