Մահացել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Վարդան Սարգսյանը

29/08/2013

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անձնակազմը խորը կսկիծով հայտնում է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ ՎԱՐԴԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ անժամանակ մահվան լուրը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ողջ անձնակազմը ցավակցում է  Վարդան Սարգսյանի հարազատներին և մտերիմներին` անժամանակ կորստի կապակցությամբ: Վ. Սարգսյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում, որպես բանիմաց, արհեստավարժ, մարդկային բարձր արժանիքներով օժտված գործընկեր:

  Վարդան Սերյոժայի Սարգսյանը ծնվել է 1956թ. ՀՀ Արթիկի շրջանի Հառիճ գյուղում:

 1975-1997թթ. ծառայել  Զինված ուժերում:

1982թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը և 1982թ.-ից մինչև 1991թ. աշխատել է ՀՀ ՆԳՆ ուղղիչ աշխատանքային գաղութների վարչությունում: 1991-1993թթ. իր հրամանատարությամբ գործող գումարտակը մասնակցել է Շահումյանի շրջանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Վերինշեն, Հայ-Բարիս, Կարաչինար) և Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին: 1994-2001թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

2002թ. աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ, 2009թ-ից` «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնը:

 

  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն