e-register.am կայքը ճանաչվել է 2013 թվականի լավագույն ինտերնետային պաշտոնական կայքը

27/09/2013

  ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության e-register.am կայքը ճանաչվել է 2013 թվականի լավագույն ինտերնետային պաշտոնական կայքը: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 27-ին՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված ամենամյա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ:

  Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

Գլխավոր  լուսանկարը՝ Panarmenian.net