Համաներման կիրառմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

11/10/2013

  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ: 

«Արթիկ» ՔԿՀ - 1,

«Էրեբունի» ՔԿՀ - 44,

«Կոշ» ՔԿՀ - 5,

«Վարդաշեն» ՔԿՀ - 6,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 4,

«Սևան» ՔԿՀ - 2,

«Աբովյան» ՔԿՀ - 5, (կին դատապարտյալ)

«Հրազդան» ՔԿՀ - 3

  Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից, ընդհանուր առմամբ,ազատ է արձակվել 462 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին