Դասընթաց` իրավական ակտերի մշակման տեխնիկայի և հմտությունների կատարելագործման թեմայով

01/11/2013

 Հոկտեմբերի 31-ից ՀՀ արդարադատության նախարարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը համատեղ երկօրյա դասընթացներ անցկացրեցին իրավական ակտերի մշակման  տեխնիկայի և հմտությունների կատարելագործման թեմայով: Դասընթացն անցկացվեց ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ ընդունված «Իրավական ակտերի մշակման մեթոդական ցուցումների» հիման վրա, որը մշակվել է  Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի  և գերմանացի փորձագետի աջակցությամբ:

 Դասընթացի կազմակերպիչներն ակնկալում են, որ ինտերակտիվ քննարկումների, վարժությունների, տրված առաջադրանքների լուծման միջոցով  մասնակիցները նախ կզարգացնեն իրավական ակտերի մշակման իրենց հմտությունները, ապա ավելի լավ  պատկերացում կկազմեն տարբեր մեթոդների կիրառման մասին:

 Դասընթացը վարում էր գերմանացի փորձագետ  Ֆրիդերիկե Վիտտեն:

 Իրավական ակտերի մշակման մեթոդական ցուցումները, դրանց դերն ու նշանակությունն իր խոսքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը: