Նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

25/02/2014

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ  Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին:

          Պատվիրակության առաքելությունն է՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում պարզել  երկրի  օրինաստեղծ  գործընթացում առկա խնդիրները, հետագայում մանրամասն ուսումնասիրություն և մոնիտորինգ անցկացնելու  նպատակով, ինչի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի  և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար դեսպան Յանես Լենարչիչի միջև:

          Այսօրվա հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը նախ հյուրերին ներկայացրեց, թե ինչ սկզբունքով են Հայաստանում մշակվում, ապա ընդունվում երկրի օրենքներն ու իրավական մյուս ակտերը, ինչ խնդիրներ կամ խոչընդոտներ են ծագում օրենքների ստեղծման ճանապարհին:

Նախարարն իր խոսքում ընդգծեց նաև, որ մեծ են իր ակնկալիքները վերը նշված նախաձեռնությունից:

           Հրայր Թովմասյանը պատասխանեց   հյուրերին հետաքրքրող հարցերին` մանրամասն ներկայացնելով, թե  հատկապես որ մարմիններն են մասնակցում օրենքների ստեղծման և մշակման գործընթացին, ով է նախաձեռնում այս կամ այն իրավական ակտի մշակումը և  ինչ մասնակցություն ունեն գործընթացին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

           Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ –ի օրենսդրական դեպարտամենտի ղեկավար Ալիս Թոմասը, փորձագետներ Եվգենիա Ավետիսովան, Ալան Փեյջը,  Ֆելիքս Ուլմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը: