Հովհաննես Մանուկյանը՝ ոլորտի խնդիրների ու ապագա ծրագրերի մասին (տեսանյութ). panorama.am

22/05/2014

 «Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում էական նշանակություն է տրված այն քայլերին, որոնք նպաստելու են մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն: Ընդհանրապես, կառավարության ծրագիրն առանձնանում է իր ամբողջականությամբ, նպատակների և մեթոդների կոնկրետությամբ և հստակությամբ»,- panorama.am-ի տեղեկացմամբ, Ազգային ժողովում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

 Նա մանրամասն ներկայացրեց, թե այս ոլորտում ինչ խնդիրներ կան և դրանց լուծման համար կառավարության ծրագրով ինչ քայլեր են նախատեսված:

 Նախարարի խոսքով, ծրագրի դրույքների իրականացման դեպքում բարձրանալու է հանրության վսահությունը դատական համակարգի նկատմամբ, դատական իշխանության հեղինակությունը: Ըստ Հ. Մանուկյանի, դատարանների բեռնաթափման և մասնագիտացման հետագա խորացման միջոցով պետք է հասնել դատական որոշումների որակի կտրուկ բարձրացմանը:

 Արդարադատության ոլորտի պատասխանատուն նշեց որ, պետք է քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար դատարան դիմելու գործընթացը հեշտացվի, հնարավոր դարձնել էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորությունը, բարձրացվի հանրային պաշտպանների ինստիտուտի որակը:

 «Հանրության համար թափանցիկ և պատասխանատու դատարան, առավել մեծ վստահություն վայելող դատավոր ունենալը մեր կարևոր նպատակներից է»,- ասաց Հ. Մանուկյանը:

 Նախարարի խոսքով, անհրաժեշտ է վերանայել դատավարական հարկադրանքի միջոցների, հատկապես ձերբակալման և կալանքի կիրառման իրավաչափության պայմանները և ընթացակարգերը, ընդարձակել ազատությունից զրկելու հետ կապված այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների շրջանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: