ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում UNICEF գրասենյակի ներկայացուցչին

07/07/2014

  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին:

 Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի շուրջ 20 տարվա գործունեությունը Հայաստանում, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և նրանց առողջապահական պայմանների ու կրթական վիճակի բարելավմանը: Կողմերը քննարկել են Հայաստանում վերականգնողական արդարադատությանն ու  որդերգրմանն առնչվող հարցեր:

 Մասնավորապես, անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրին և ՀՀ կառավարության գործունեության ծրագրով ամրագրված պրոբացիոն ծառայության ներդրման ժամկետներին:

 Նախարարը վերահաստատել է Հայաստանի արդարադատության նախարարության պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում: