Դեպի վեր

09/03/2016

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգի 2016-2018 թվականների բարեփոխումների ծրագրի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

 

ԾՐԱԳԻՐ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

 

 

Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել քրեակատարողական համակարգի շարունակական բարեփոխմանը:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում (մասնավորապես՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիա, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և դրանց հետ կապված այլ միջազգային փաստաթղթեր) շեշտադրվում է միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ ունենալու և կալանավորների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Հիշյալ խնդիրներին անդրադարձ է կատարվում նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերող մի շարք վճիռներում: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճիռների համաձայն՝ մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ  դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությունը, որում առանցքային տեղ է հատկացված նաև քրեակատարողական համակարգի հիմնախնդիրներին, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի հավելված 2-ից բխող պահանջներն ու Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունները, քրեակատարողական համակարգի հրատապություն պահանջող հիմնախնդիրները, և հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական իրավական չափանիշները՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների մասով ձևավորվել են մի շարք գերակա ուղղություններ, ինչպիսիք են՝

-            օրենսդրական դաշտի կատարելագործում և ծառայողական գործունեության թափանցիկության ապահովում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.

-            միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկների կառուցում և վերակառուցում,  գերծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում.

-            որակյալ բժշկական ծառայության ներդնում (այդ թվում՝ հոգեբուժական ծառայությունների կատարելագործում).

-            անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության, ինչպես նաև նրանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների իրականացում.

-            որակյալ սննդի ապահովման քաղաքականության մշակում և իրականացում.

-            պատժից պայմանական վաղաժամկետ ազատման արդյունավետ չափորոշիչների և կառուցակարգերի ներդնում.

-            ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժի կրման պայմանների բարելավում.

-            քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործում.

-           քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում.

-            քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային-ավտոմատացված համակարգերի մշակում և ներդնում.

-            անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինում.

-            միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ քրեական պատիժների կատարման ոլորտի միջազգային առաջադեմ փորձի ներդնման նպատակով.

-            խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների հարցերով բողոքարկման մեխանիզմների կատարելագործում:

Գերակա ուղղություններ նախանշող սույն եռամյա ծրագրի վերջնական նպատակներն է քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավումը, ինչն, ինքնին, կհանգեցնի քրեակատարողական համակարգի կայացմանը միջազգային չափանիշներին համապատասխան: Բարեփոխման հիշյալ ուղղությունները սպառիչ չեն և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ են իրականացվելու նաև համապատասխան այլ բնագավառներում:              

 


Հավելված 2 

ՀՀ արդարադատության նախարարի

201  թ. _______________ «       »-ի

N _____-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  

 

 

Հ/Հ

      ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

 

          ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

 

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

 

1

 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական  օրենսդրության կատարելագործում՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան

 

1.Նոր քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակում, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ քննարկում և քննարկման արդյունքների ամփոփում

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

 

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն,

 

Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (IRZ)

(համաձայնությամբ)

 

2016-2017թթ.

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության համապատասխանեցում միջազգային և եվրոպական չափանիշներին

 

 

2. Քրեական նոր օրենսգրքի հիման վրա ենթաօրենսդրական ակտերի մշակում

 

 

2017-2018թթ.

Հեռանթ.

 

    

2

 

Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության նվազեցում, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության և կենցաղային պայմանների բարելավում

 

1. Նորակառույց «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի բնակեցում: Բնակեցման հետ զուգահեռ  քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության վիճակի նախնական ուսումնասիրության իրականացում

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

 

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

 

 

 

2016թ.

1-2-րդ կիսամյակ

 

Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդրի լուծում և միջազգային ստանդարտներին համապատասխան բնակեցման, պատշաճ ջերմային ռեժիմի և հիգիենայի պայմանների ապահովում

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.«Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի

ամբողջական բնակեցումից հետո գերծանրաբեռնվածության վիճակի գնահատման վերաբերյալ ուսումնասիրության իրականացում, առաջարկությունների և հետագա միջոցառումների մշակում և հաստատում

 

2017թ.

1-2-րդ կիսամյակ

 

 

3. Գերծանրաբեռնվածության խնդրի լուծմանն  ուղղված միջոցառումների իրականացում

 

2016-2018թթ.

 

 

4. Տասը քրեկատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացում

 

2016-

2017թթ.

 

 

3

 

Քրեակատարողական ծառայությունում միատեսակ վարչարարության ներդնում և քրեակատարողական ծառայություն գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016-2018թթ.

 

Քրեակատարողական ծառայությունում միատեսակ վարչարարության համակարգի ներդնում, գործունեության արդյունավետության բարձրացում

 

4

Կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական ծառայության գործունեության թափանցիկության և հրապարակայնության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

Ըստ առաջնայնության՝ 2016թ-

2018թթ.

 

Կոռուպցիայի թիրախային ոլորտների բացահայտում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ծառայողական գործունեության թափանցիկության և հրապարակայնության մակարադակի բարձրացում

 

 

5

 

Անազատության մեջ գտնվող անձանց միջանձնային փոխհարաբերություններում անօրինական երևույթների դեմ պայքար, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում կարգապահության ամրապնդում

 

1. Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն ուղղված  ծրագրերի իրականացում

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016-2018թթ.

 

Քրեակատարողական հիմնարկներում  կալանավորված անձանց և դատապարտյալների ինքնավնասման և բռնությունների կիրառման դեպքերի նվազում, կարգապահությունն ամրապնդում

 

 

2. Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հնարավոր  բռնությունների կիրառման դեպքերի կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացում

 

 

6

 

Քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կառավարման մոդելի ներդնում

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016թ., 2017թ-ի

 1-ին եռամսյակ

 

Քրեակատարողական հիմնարկների կառավարման արդյունավետ մեխանիզմների  ներդնում

 

 

7

 

Քրեակատարողական ծառայության էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի մշակում և ներդնում (e-penitentiary)

 

 

1.Ծրագրային ապահովման տեխնիկական նկարագրի մշակում և հաստատում

 

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն, Եվրոպական միության ծրագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություն

 

 

2016թ-ի

1-ին եռամսյակ

 

 

 

 

 

 

 

Քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումներում  էլեկտրոնային և օպերատիվ կառավարման համակարգերի ներդնում

 

 

2. Ծրագրային ապահովման մշակում

 

 

2016թ.

 

 

 

3. Էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման փորձարկում և ներդնում

 

2017թ..

 

 

4. Քրեակատարողական ծառայության համակարգչային և տեխնիկական միջոցների արդիականացում

2016-2018թթ

 

 

5. Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների վերաբերյալ  տեղեկատվության մատչելիության ապահովում

 

 

8

 

Անվտանգության և պահպանության ապահովման ինժեներատեխնիկական արդի միջոցներով համալրում

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016-2018թթ.

 

Քրեակատարողական հիմնարկներում անվտանգության և պահպանության բարձր արդյունավետություն ապահովում

 

 

9

 

Անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության, վերասոցիալականացմանն և արտաքին աշխարհի հետ նրանց կապի ապահովում

 

1. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ  քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ընդունում

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն,

Հասարակական կազմակերպություններ,

«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամ,

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողականկենտրոն» ՊՈԱԿ, զբաղվածության տարածքային մարմիններ

 

 

2016-2017թթ.

 

 

 

 

 

Անազատության մեջ գտնվող անձանց հասարակություն վերաինտեգրվելուն և աշխատաշուկայում ներգրավելուն   ուղղված միջոցառումներն իրականացում, քրեակատարողական հիմարկներում նրանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ լիարժեք կապի ապահովում

 

 

2.Դատապարտյալների ներգրավում մասնագիտական ուսուցման ծրագրերին

 

 

 

3. Քրեակատարողական հիմնարկներում գտնվող՝ ազատազրկված անձանց աշխատաշուկային ինտեգրվելուն ուղղված միջոցառումների իրականացում, մասնավորապես, թույլատրելով զբաղվածության պետական ծառայության գործակալության և այդ անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը  քրեակատարողական հիմնարկներ 

 

 

 

 

 

 

 

 

 

2016թ.

 

 

 

 

 

4. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների թվի ավելացմանն ուղղված իրավական ակտերի մշակում

 

 

 

 

5. Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ միաժամանակ տեսակցելու իրավունք ունեցող չափահաս անձանց թվաքանակի ավելացման վերաբերյալ իրավական ակտերի մշակում

 

 

 

6. Զբոսանքի անհրաժեշտ պայմանների և ամենօրյա զբոսանքի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

 

 

10

 

Քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում

 

1. Քրեակատարողական ծառայողների համար մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակում և քննարկում

 

ՀՀ արդարադատության նախարարության

աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն,

Եվրոպայի Խորհուրդի Հայաստանյան գրասենյակ (համաձայնությամբ),

«ՀՀ

արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»

ՊՈԱԿ

 

 

 

 

 

 

 

 

2016-2018թթ.

 

 

 

 

 

 

Քրեակատարողական ծառայողների մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացում

 

 

 

2.Քրեակատարողական թվով 800 ծառայողների համար մարդու իրավուքների և բժշկական էթիկայի վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում

 

11

 

Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016-2018թթ.

 

Քրեակատարողական ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգի բարեփոխում

 

 

12

 

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման արդիական չափորոշիչների մշակում և ներդնում

 

1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտի օրենսդրության բացերի վերհանում և քննարկում

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

 

 

2016թ.

 

 

Արդի պահանջներին համապատասխան պայմանական վաղաժամկետ ազատման  ինստիտուտի կատարելագործում  

 

 

2.  Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման նոր մեխանիզմների մշակում, քննարկում, իրավական ակտերի մշակում և ներդնում

 

2016-2017թթ.

 

 

13

 

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ քրեակատարողական արդիական քաղաքականության մշակում և ներդնում

 

1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովմանն վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերի մշակում

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

2016-2017թթ.

 

 

 

 

 

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակի համապատասխանեցում միջազգային չափանիշներին

 

 

2.  Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու արգելքը վերացնելու վերաբերյալ օրենսդրական ակտերի մշակում (CPT)

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

 

 

 

 

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացման ծրագրի իրականացում

 

1. Քրեակատարողական հիմնարկներում բժշկական  ծառայությունների մատուցմանը վերաբերող իրավական ակտերի արդիականացում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

2016-2017թթ.

 

Քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժսպասարկում և բարձր որակավորում ունեցող  բուժանձնակազմի ապահովում,  քրեակատարողական հիմնարկների բուժմասերի վերազինում նորագույն սարքավորումներով

 

 

 

 

 

 

2. Բժշկական հետազոտությունների և բժշկական փաստաթղթերի  գաղտնիության ապահովմանն ուղղված մեխանիզմների կատարելագործում  (CPT)

 

 

 

3. Թվով 10 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի հագեցում առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով:

 

 

 

 

 

 

 

 

2016-2018թթ.

 

 

 

 

 

4.  Քրեակատարողական հիմնարկներում  դեղորայքային ապահովման խնդրի լուծման վերաբերյալ միջոցառումների իրականացում

 

 

 

 

15 

 

Միջազգային համագործակցության ընդլայնում՝ քրեական պատիժների կատարման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ներդրման նպատակով.

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ,

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայություն

 

 

2016-2018թթ.

 

 

 

Միջազգային համագործակցության ընդլայնում և քրեական պատիժների կատարման  ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության  արդյունքում նոր ինստիտուտների ներդնում

             

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն