Տեսա-ձայնադարան

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատանքները բարեփոխվել են

22/06/2012
Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը ըստ էության պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը պատասխանում է Ա1 պլյուսի հարցին

12/04/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ոչինչ չի խանգարում մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների ՀՀԿ քարոզարշավին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻն նախաձեռնության շրջանակներում աշակերտները գրքեր նվիրեցին հասակակից դատապարտյալներին

20/02/2012
Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ընդառաջ այցելեցին հասակակից դատապարտյալներին՝ իրենց հետ տանելով 500-ից ավելի գիրք: Աշակերտները ՀՀ ԱՆ-ի նախաձեռնած ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիայի առաջին արձագանքողներից էին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատաիրավական բարեփոխումներ

16/12/2011
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում իրականացված դատաիրավական բարեփոխումները: Ֆիլմում ներկայացված է Համաշարհային Բանկի կողմից ֆինանսավորված ծրագրով ՀՀ կառավարության կողմից իրականացված հիմնական գործողությունները

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն իրենց խաբված են համարում:

02/12/2011
Այսօր նրանք Կառավարության դիմաց հավաքվել ու պահանջում էին, որ վերադարձնեն իրենց հասանելի բնակարանները: 7 տարի առաջ, քանդելով նրանց բնակարանները, խոստացել էին տրամադրել նոր բնակարան՝ նույն վայրում կառուցվող բազմահարկում: Սակայն մինչ օրս նրանք բնակարան չեն ստացել, դեռ ավելին՝ նրանց պնդմամբ, բազմահարկի ամեն բնակարան վաճառվել է մի քանի անգամ: "7 տարի փողոցները չափչփելուց հետո մարդիկ հույս են ունեցել, որ վերջապես շենքը կառուցված է եւ կարող են բնակարանի արժանանալ, բայց վերջերս պարզվեց անհավատալին: Մեր երկրում, օրը ցերեկով, իրավական բոլոր հիմքերով, նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի թեթեւ ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Նոտարը ստորագրելիս, կնքելիս՝ գրում է,որ ինքը փաստաթղթերն ամբողջովին ստուգել է, ուստի նոտարի կնիքը մեզ համար պետական երաշխիք է",- ասաց բնակիչ Սոնիկ Մաղաքյանը։ Արդարադատության նախարարությունից տեղեկացին, որ բնակիչների բողոք-նամակը ստացել են օրեր առաջ եւ այժմ քննում են:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը պատասխանում է լրագրողների հարցերին

01/12/2011
Հայաստանում մանկապղծության դեքպերի աճ է նկատվում, ինչը մտահոգում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն այդ աճը պայմանավորեց նրանով, որ նման դեպքերն արդեն քողարկված չեն և հասարակության սեփականությունն են դարձել: Ըստ նրա` վերջին մի քանի աղմկահարույց դեպքերը նպաստեցին, որ խնդրով մտահոգվի ամբողջ հասարակությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ