-
Հայաստանում քրեակատարողական ծառայության համակարգի բարեփոխումների շրջանակում դրվել է հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրի սկիզբը՝ խորհրդատվական բնույթի ու տեխնիկական աջակցության հայկական կողմի խնդրանքին ամերիկյան կողմը դրական է արձագանքել:
-
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրային պաշտպանների թիվը կավելանա 18-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայում Հայաստանում կա 32 հանրային պաշտպան, ովքեր հանրությանն անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցում` բացառապես քրեական գործերի դեպքում:
-
Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ:
-
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի`այսօր հնչեցրած մեղադրանքների հետ կապված ՀՀ արդարադատության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին. «Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին, ներառյալ կուսակցություններին գրանցում է, երբ ներկայացվում են օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, վերջինները կազմված են օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթերում առկա չէ առերևույթ կեղծիք:
-
Փաստինֆո. Դատավարական կատարելագործում
08/08/2012
Կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում մտադիր է քննարկել, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մշակված, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այն հավանության արժանանալու դեպքում սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:
-
Փաստինֆո գործակալություն Վ. Դեմիրճյան. օրինագիծը չի նպաստի արտագաղթին և ծնելիության նվազմանը
11/07/2012
ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: Մասնավորապես շրջանառվում են կարծիքներ, թե օրինագիծը կնպաստի արտագաղթին, ծնելիության նվազմանը:
-
Թովմասյանը վստահում է ոստիկանապետին և մտածում, որ «Հարսնաքարի» բոլոր մեղավորները կպատժվեն
02/07/2012
Հունիսի 30-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերին, նշել է, որ դա ոտնձգություն է պետական իշխանության նկատմամբ:
-
ՓԱՍՏՒՆՖՈ-Անցած տարվա մարտին ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, և շատ ու շատ դրույթներով ավելի առաջադեմ է, քան ԵՄ անդամ երկրների այս ոլորտի օրենսդրությունը:
-
,-այսպես արձագանքեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հարցին, թե ինչ է լինելու այն դատավորների հետ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Եվրադատարանում ու օգուտ հայցվորի ու ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացվել:
-
Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են սպասվում: Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ծրագիրը երեկ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:
ԶԼՄ-ները մեր մասին