Դեպի վեր

«Օրենքի բուն նպատակն ընտանիքը պաշտպանելն է, ոչ թե քայքայելը». Դավիթ Հարությունյան

18/10/2017

«Ընտանեկան բռնությունն ունի բազում արմատներ: Դրա  դեմ շուրջ 30 տարի է, ինչ քաղաքակիրթ մարդկությունն սկսել է շատ ակտիվ պայքար: Ինչու 30 տարի, որովհետև մինչ այդ ենթադրվում էր, որ սա սովորական  բռնության տարր է: Հետագայում բազում հետազոտություններ ցույց տվեցին, որ ընտանեկան բռնությունն առանձին երևույթ է և դրա դեմ գործիքակազմը պետք է բացարձակապես այլ լինի»,- այս մասին այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ նախագծի վերաբերյալ եղել են և′ բովանդակային, և′ անբովանդակ առաջարկություններ: «Ցավոք սրտի, գտնվում են մարդիկ, որոնք փորձում են աղավաղել օրենքի էությունը, մինչդեռ բուն նպատակը կանխարգելումն է և պաշտպանությունը, իսկ  պատժի մասին խոսում է ՀՀ քրեական օրենսգիրքը»:

Դավիթ Հարությունյանը անդրադարձավ շրջանառվող այն կարծիքին, թե օրենքը երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն է վերաբերում:

Սկզբնաղբյուրը ՝ http://yerkirmedia.am/low/orenq-yntanekan-brnutyun-davit-harutyunyan/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն