Դեպի վեր

Կառուցվածքային խոշոր փոփոխությունը Երևանի միասնական դատարանի ստեղծումն է, 2019 թ. էլ պլանավորվում է ստեղծել Սնանկության դատարան. Դ. Հարությունյան

08/01/2018

Հայաստանի Դատական օրենսգիրքը մեկ փաթեթով ներկայացված չէ. տարբեր օրենքներ են, հնչում են շատ նման, բայց տարբեր են՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք: Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության շուրջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին
«Օրենքներից մեկը գործելու է մինչև ապրիլի 9-ը՝ այն, որը սովորական օրենքն է, որտեղ փոքրիկ փոփոխություններ են տեղի ունենում: Մյուսը ֆունդամենտալ, նոր սկզբունքների վրա կառուցված դատական օրենսգիրք է, որն արդեն որպես սահմանադրական օրենք, պետք է քվեարկի ԱԺ-ն և քվեարկեց. դա գործելու է ապրիլի 9-ից հետո: Այսինքն՝ մենք երկու ժամանակահատվածի տարբեր օրենքների մասին ենք խոսում: «Ելքը», չգիտեմ աշխատանքի ծավալն էր պատճառը, թե այլ բան, երկրորդ օրենքին ուղղված քննադատությունը սկսեց արտահայտել առաջին օրենքի քննարկման ժամանակ և առաջացավ այդ խառնաշփոթը: Բայց, կարծում եմ, հարցը հարթվել է»,-ասել է նախարարը:
Նա մանրամասնել է՝ նույն օրը քննարկվում էր երկու տարբեր օրենքի նախագիծ՝ մեկը սովորական օրենքի նախագիծ էր՝ «Դատական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին,  մյուսը՝ սահմանադրական օրենքի նախագիծ էր, որը կոչվում է «Դատական օրենսգիրք», սա արդեն նոր Դատական օրենսգիրքն է: «Այս նոր օրենսգիրքը պարունակում էր մի շարք վիճելի դրույթներ «Ելք»-ի տեսանկյունից, բայց նրանք, չգիտես ինչու, սկսեցին առաջին օրենքը քննադատել, այն դրույթները քննադատել, որոնք այդ օրենքում չկային:  Եվ այդտեղից առաջացավ ամբողջ խառնաշփոթը»:

Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/12/25/davitharutyunyan/2574631

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն