Դեպի վեր

Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին․ Արտակ Զեյնալյան

27/03/2019

 

սՀայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը հիշեցրեց, որ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների արտահանձնման հետ կապված արգելք է նախատեսում։ 
«Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձնման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-շեշտեց Արտակ Զեյնալյանը։ 
Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանի ձերբակալման մասին, որն Իսրայելում խարդախություն կատարելու համար մեղավոր է ճանաչվել։

Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը հիշեցրեց, որ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների արտահանձնման հետ կապված արգելք է նախատեսում։ 
«Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձնման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-շեշտեց Արտակ Զեյնալյանը։ 
Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանի ձերբակալման մասին, որն Իսրայելում խարդախություն կատարելու համար մեղավոր է ճանաչվել։
Սկզբնաղբյուրը՝ http://xosnak.am/?view=news&id=36133&fbclid=IwAR0Y5saQokD1yjL92jnGL0weqViJnZ8TJ1MOcJWxPgUIEkabVNgqGfDiZTU

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն