Դեպի վեր

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝ Կարեն Խտրյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Գործակալության նպատակները և խնդիրներն են`

  1. իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.
  2. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառումը, պետական գրանցումը և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացման ապահովումը.
  3. իրավական ակտերի պաշտոնական հրապարակման և պաշտոնական վերահրատարակման իրականացման ապահովումը։

Գործակալության գործառույթներն են՝

Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  1. Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների (այսուհետ` օրենսդրական ակտեր) նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացումը.
  2. Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի պահանջների համապատասխանության վերաբերյալ պետական փորձաքննության իրականացում և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
  3. գերատեսչական և օրենքով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտերի պետական փորձաքննության իրականացում.
  4. տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական պարտադիր փորձաքննության իրականացում.
  5. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառում, պետական գրանցում և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացում.
  6. իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ու պաշտոնական վերահրատարակման ապահովում.
  7. իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.
  8. իրավական ակտերի համակարգում և հրապարակման կազմակերպում.
  9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում։

Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

  1. Սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժին,
  2. Մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժին,
  3. Հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժին,
  4. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշմամբ:



Առնչվող օրենսդրություն

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն