Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

16/09/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Արփինե Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել երկու երկրների բազմակողմ համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, նշել, որ Վրաստանը Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ ու վստահեցրել, որ կանի առավելագույնը առկա կապերն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են փորձի փոխանակման  ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը և քննարկել փոխադարձ պաշտոնական այցեր կազմակերպելու հնարավորությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն