Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է IRZ-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավարին

30/06/2017

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին:

 Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել Հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը ուղղված հատկապես քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակման աշխատանքներին:

 Թերեզա Թալհամերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրված համաձայնագրով իրականացված աշխատանքներն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

 Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև նոտարական ոլորտի բարեփոխումներին և նշել, որ նոտարների ներուժն օգտագործելով աշխատանքներ կտարվեն դատարաններին ուղղված գործերի քանակը նվազեցնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով կներդրվի կատարողական մակագրության ինստիտուտը, իսկ նոտարներն իրավունք կստանան հաստատելու նաև իրավաբանական փաստը:

 Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նոտարների վերապատրաստմանն ու գերմանացի գործընկերների հետ փորձի փոխանակմանն ուղղված մի շարք հարցերի:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն