Նորություններ

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

08/08/2019
Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և այլ կարգավորումները

08/08/2019
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած որոշման նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Վերջինով սահմանվեցին 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագիծը

06/08/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է եղել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սնանկության ոլորտը կբարեփոխվի

06/08/2019
Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրները

05/08/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ 2018 թվականի օգոստոսի 2-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրների ու դրանց լուծումների մշակմանն ուղղված արտագնա աշխատանքային քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատներին

03/08/2019
Ինչ վերաբերում է Նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Նախարարությունը գործուն քայլեր կձեռնարկի թե՛ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու, թե՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և թե՛ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Բադասյանը մասնակցել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը

01/08/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային ամփոփիչ քննարկմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների օրակարգը

31/07/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

29/07/2019
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

29/07/2019
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ

29/07/2019
Միաժամանակ, արդարադատության նախարարությունն օգտակար է համարել ստանալ նաև Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության հարցի վերաբերյալ (constitutional implication of the Convention) և հատկապես շահարկվող հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Կարծիքը ստանալուն պես այն կհանրայնացվի։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետներին

26/07/2019
Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ