Նորություններ

ՄԱԿ-ի մշտական համակարգողը իրականացվող բարեփոխումների համատեքստում համապարփակ աջակցության պատրաստակամություն է հայտնել

13/08/2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունն ու կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

13/08/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

12/08/2019
Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա, որտեղ Դատարանն ընդգծել է, որ այն դատավորների մասով, ովքեր կամավոր դիմում են ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետը վրա հասնելուց առաջ, պետությունը խախտում թույլ չի տվել, քանի որ. «(...) պետությունը չի խաղացել ակտիվ կամ ապօրինի դեր դիմումատուներին իրենց կամքին հակառակ կենսաթոշակի ուղարկելու հարցում»։[

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումները

12/08/2019
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը (https://www.e-draft.am/projects/1829):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները՝ ամփոփ

12/08/2019
Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում՝ հարկադիր կատարման ծառայության գործունեության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

09/08/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկման է ներկայացվել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը

09/08/2019
Դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով

09/08/2019
Կարևորելով Հայաստանում արբիտրաժի զարգացումը և այս ոլորտում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կառույցների մասնակցությունը ոլորտի զարգացման գործում՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով աշխատանքային քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

08/08/2019
Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և այլ կարգավորումները

08/08/2019
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած որոշման նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Վերջինով սահմանվեցին 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագիծը

06/08/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է եղել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սնանկության ոլորտը կբարեփոխվի

06/08/2019
Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ