Նորություններ

Կայացել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տարեկան հաշվետվություն-քննարկումը

30/10/2017
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ստեղծմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկներում ներդրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմ՝ կատարված աշխատանքների արդյունքները գնահատելու և առկա խնդիրները վերհանելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատաժողով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը

30/10/2017
Գործնական քննարկմանը մասնակցել են դատավորներ, ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

26/10/2017
Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, որոնք ուղղված են անկախ, թափանցիկ ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձել է էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին առցանց պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բարեփոխումներ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում

26/10/2017
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին, որոնց նպատակն է պարզեցնել և զարգացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ընթացակարգը: Բարեփոխումների արդյունքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել ծառայությունները ստանալ ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում՝ առանց լրացուցիչ վարչական խոչընդոտների :

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում ծրագիրը

24/10/2017
Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է հասարակական հատվածի նման ներգրավվածությունը հանցագործություն կատարած անձանց վերաինտեգրման դժվարին աշխատանքում: Փոխնախարարը հավելել է, որ քրեական արդարադատության ոլորտում վարվող պետական քաղաքականության մեջ շեշտադրված է վերասոցիալականացման բաղադրիչը, որպեսզի հանցագործություն կատարած անձինք վերաինտեգրվեն հասարակությանը և կրճատվեն կրկնահանցագործության դեպքերը: Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հույս է հայտնել, որ մեկ տարի անց հնարավոր կլինի նաև խոսել ծրագրի արձանագրած արդյունքների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դավիթ Հարությունյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր

20/10/2017
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կախիշվիլիին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու լավագույն տարբերակներից մեկը հաջողված փորձի փոխանակումն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

20/10/2017
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը

20/10/2017
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը Թբիլիսիում կազմակերպելու համար և նշել, որ նման քննարկումները նպաստում են հետագա փոխշահավետ համագործակցությանն ու իրավական ոլորտում գործընկերության խորացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը

18/10/2017
Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նրանց հետ քննարկել Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների արդարադատության խորհուրդը նշված կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ հարթակ դիտարկելու նպատակահարմարությունը: Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անչափ կարևորում է միջազգային համագործակցության նման հնարավորությունը, որը կնպաստի մեր երկրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազմանը, կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների պաշտպանությունն ապահովող փորձված և արդյունավետ մեխանիզմների ու կառուցակարգերի ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. Դավիթ Հարությունյան

17/10/2017
Նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և բոլոր գործընկերներին՝ ՀՀ-ի պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը շարունակաբար աջակցելու համար: «Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, հասարակական կյանքին, կրթությանը, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի պետական համակարգի արդիականացումը Կառավարության առաջնահերթություններից է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ հանրային քննարկում

13/10/2017
Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում մշակվող նախագծերին, վերահաստատել Արդարադատության նախարարության՝ հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը և նշել որ նման հանդիպումները ՀԿ-ների հետ շարունակական բնույթ կկրեն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երևանում կայացել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը

11/10/2017
Ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ