Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին
Լորա Բեյլին, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի արդյունք են գրանցել:
Քննարկում՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումը հնարավորություն կտա լսելու տարբեր կարծիքներ և առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել ավելի որակյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ սերտ համագործակցության համար՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը մշտապես եղել է արդյունավետ և փոխշահավետ:
Նախարարը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը
Նախարարը ողջունել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ընդգծել, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողության հասնելու ամենակարևոր գրավականներից մեկն է։ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ՔՀԿ հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունն ու ամուր համագործակցությունը և այդ համատեքստում կարևորել «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» համագործակցության պլատֆորմի ստեղծումը:
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է:
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության ներկայիս մակարդակը:
Իրավական վերապատրաստում լրագրողների համար
Սեմինարին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Դավիթ Մելքոնյանը, ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը:
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատվիրակությանը
Հանդիպմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ընտրությունների աջակցության միացյալ աշխատախմբի ընտրական աջակցության հարցերով մասնագետ Դան Մալինովիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ Զորան Տրայկովսկին և Ռոման Շպակը:
Նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Արդարադատության նախարարը հանդիպել է Քուվեյթի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում: Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարարի այցը՝ Քուվեյթի Պետություն
Հայաստանի արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացման հարցում:
Քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Արսեն Մկրտչյանը, բարձր գնահատելով «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներդրումը ՀՀ օրենսդրության բարեփոխումների ոլորտում, համոզմունք է հայտնել, որ այդ ուղղությամբ համագործակցությունը կլինի շարունակական: Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգռված է GIZ-ի փորձագետների ներգրավմամբ ունենալ լավ աշխատող և արդյունավետ իրավակարգավորումներով օրենսգիրք:
Տեղեկատվության ազատության մասին վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ տեղեկատվության ազատության գործիքի կիրառումը պետական մարմիններում շատ կարևոր է՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու առումով: