Նորություններ

Հրայր Թովմասյան. Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են լինելու. news.am

22/06/2012
News.am-ի տեղեկացմամբ, այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը նախօրեին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երկու ծառայող ենթարկվել են կարգապահական տույժի

20/06/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ

19/06/2012
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկ տարի առաջ ստեղծված տեսչությունը հասել է շոշափելի արդյունքների

18/06/2012
Այսօր ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը լրագրողներին ներկայացրեց տեսչության գործունեության մեկ տարվա ամփոփ հաշվետվությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

16/06/2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 16-ի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչությունը ամփոփում է իր գործունեության մեկ տարին

13/06/2012
Քաղաքացիների կողմից թեժ գծով ստացված զանգերը նախորդ կիսամյակի համեմատ գրեթե 7 անգամ ավելացել են (նախորդ կիսմյակում ստացվել է 53, հունվարից հետո՝ 367 զանգ): ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 272 է, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ: Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա յոթ նոտարի կատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարիատի միջազգային միության համագործակցության կոմիտեի նախագահը Երևանում

06/06/2012
Նոտարիատի միջազգային միության համագործակցության կոմիտեի նախագահ Միշել Մերլոտին Հայաստան է այցելել երկրի նոտարական համակարգի գործունեությանն, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող փոփոխություններին ու զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Այսօր մեկնարկեցին նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումները

04/06/2012
ՀՀ արդարադատության նախարությունում այսօր մեկնարկեցին նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումները: Ստուգումներին հայտագրված անձինք քննական հանձնաժողովի կողմից բաժանվել են խմբերի՝ ըստ համապատասխան լեզուների: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր: Այսօր քննությունը սկսվեց առավոտյան 8 անց 45-ին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանն առնչվող տեղեկությունների վերաբերյալ

30/05/2012
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանն առնչվող տեղեկությունների վերաբերյալ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատապարտյալը հանկարծամահ է եղել

24/05/2012
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, 1961թ. ծնված Լևոն Գևորգյանը մայիսի 23-ին, ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել: Լևոն Գևորգյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արագ շախմատի միջհիմնարկային առաջնություն

22/05/2012
2012թ. մայիսի 14-16-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվեց շախմատի ներհիմնարկային մրցաշար։ Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալները մայիսի 18-ին հանդիպեցին «Էրեբունի» ՔԿՀ-ում, որտեղ էլ` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ շախմատի ակադեմիայի աջակցությամբ անցկացվեց արագ շախմատի միջհիմնարկային առաջնության եզրափակիչ փուլը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգի վերաբերյալ պարզաբանում

22/05/2012
«Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի թիվ 193 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգով սահմանված է վկայական ստանալու և ստուգման համար դիմողի կողմիցնախարարություն ներկայացվող փաստաթղթերի ցանկ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ