Նորություններ

Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

19/07/2018
Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

18/07/2018
Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

17/07/2018
ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին

17/07/2018
Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը սգում է գործընկերոջ մահը

16/07/2018
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը մասնակցել է «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը

16/07/2018
Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է

13/07/2018
ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն

13/07/2018
Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

12/07/2018
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

11/07/2018
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

11/07/2018
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը

10/07/2018
Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ