Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • ՀՀ արդարադատության խորհուրդը հունիսի 29-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին և Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Վլադիմիր Գրիգորյանին` նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

    Ավելին...

  • Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները: Հանձնաժողովը որոշեց 10 միավորից ցածր գնահատված աշխատանքերը, կոնկրետ միավորը նշելու փոխարեն, գնահատել "10 միավորից ցածր" նշագրմամբ:

    Ավելին...

  • «Ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որտեղ հանրությունը ոչ թե նոտարից բողոքելու է ու գնա Կառավարության շենքի մոտ բողոք անելու, իր խնդիրը լուծելու, այլ` հակառակը»,- այս համոզմունքը հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 30-ին ՀՀ նոտարական պալատի բացման արարողության ժամանակ: 20-ամյա անկախ հանրապետությունն արդեն Նոտարական պալատի համար առանձին տանիք ունի:

    Ավելին...

  • Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկա-յացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:

    Ավելին...

  • Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին կայացած և վերջնական որոշում է: Այս մասին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետություն-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել, նոր որակ է ստացել: «Դժվար է հիշել կառավարության մի նիստ կամ որևէ քննարկում, որտեղ այս կամ այն որոշումը քննարկելիս հարցադրում չարվի, թե որքանով են այս ստանդարտները, որոշումները համապատասխանում ԵՄ չափորոշիչներին՝ սկսած սահմանների, սննդի անվտանգությունից մինչև արդարադատություն ու ազատություն»,-գրում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն:

    Ավելին...

  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ:

    Ավելին...

  • Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցեցին այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին:

    Ավելին...

  • Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային` համապատասխան կոդ ստանալու համար:

    Ավելին...

  • News.am-ի տեղեկացմամբ, այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը նախօրեին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն